3046 դիտում
14:53 29-07-2014
Ուկրաինան միջազգային հետախուզում է հայտարարելու Ժիրինովսկու և Զյուգանովի նկատմամբ
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկու և Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի նկատմամբ: Այսդ մասին ICTV հեռուստաալիքով հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:
«Մենք ուզում ենք հասնել նրան, որ Եվրոպական միությունն այդ մարդկանց գոնե թույլ չտա հանգստանալու մեկնել իրենց մոտ: Թող հանգստանան Չուկոտկայում և Արկտիկայում»,-ասել է Գերաշենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայում մի շարք քրեական գործեր էին հարուցվել ռուս քաղաքական գործիչների, մասնավորապես, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, Զյուգանովի, Ժիրինովսկու, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ինչպես նաև խոշոր գործարար Կոնստանտին Մալոֆեևի դեմ: Ուկրաինայի իշխանությունները թվարկվածներին մեղադրում են աշխարհազորայիններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ընդհուպ մինչև սպառազինություն մատակարարելու մեջ:
Նմանատիպ նյութեր
18720 դիտում
13:14 30-08-2018
Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար. Tert.am
Այս բաժնից
850 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում