211652_close_icon

ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

views-count577 դիտում article-date 16:36 12-07-2023
ԵՄ մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հաղորդագրություն է տարածել Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ:

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան:

Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա:

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր