211652_close_icon
views-count778 դիտում article-date 21:41 04-07-2023

Վանկուվերում զորակցական հավաք է եղել՝ հաջակցություն Արցախի․ ՀՅԴ

ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության «Արշավիր Շիրակյան» մասնաճյուղի կազմակերպությամբ հուլիսի 2-ին Կանադայի Վանկուվեր քաղաքի Կոնվենցիայի Կենտրոնի մոտ, ուր տեղի էր ունենում Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը՝ անցկացվեց Արցախի զորակցության հավաք: Այս մասին հայտնել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։

«Ներկաները ԵԱՀԿ վեհաժողովին կոչ ուղղեցին՝ ճանաչել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը։

Հավաքին մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լիլիթ Գալստյանը, Կանադայի խորհրդարանի անդամ Դոն Դեյվիսը եւ Կանադայի ՀՀ դեսպանատան երկրորդ քարտուղար Արման Սուֆլեյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր