211652_close_icon
views-count2608 դիտում article-date 21:18 26-02-2021

Այսօր Արցախի Ստ. Շահումյանի հրապարակում տեղի է ունեցել քաղաքացիների հավաք՝ հաջակցություն «Հայրենիքի փրկության շարժման»

Այսօր ժամը 16:00-ին Արցախի Ստեփան Շահումայնի հրապարակում տեղի է ունեցել քաղաքացիների հավաք՝ հաջակցություն «Հայրենիքի փրկության շարժման»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց քաղաքական գործիչ Բելլա Լալայանը:

«Հավաքին մասնակցում են քաղաքացիներ, այս կերպ մենք սատարում ենք Երևանում սկիզբ առած «Հայրենիքի փրկության շարժմանը», մենք ֆիզիկապես չենք կարողանում միանալ այդ պահանջին, այս հավաքով ցույց ենք տալիս, որ միասնական ենք շարժման հետ: Մենք կանգնած ենք մեր բանակի կողքին և պահանջում ենք Արցախը սկուտեղի վրա թուրքին մատուցած, մեր ազգային արժեքները ոտնահարած, մեր հազարավոր քաղաքացիներն բռնի տեղահանած, ամեն ինչից զրկած, մեզ կորստի ենթարկած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ապիկար իշխանության հրաժարականը, միայն այդ դեպքում մենք կարողանանք ուղղել մեր մեջքը և շտկել այն սխալները, որոնք դավադիր իշխանությունները փաթաթել են երկու պետությունների վզին»,- նշեց նա:

Լալայանը նշեց, որ եթե շարունակեն համբերել և ներել այս իշխանությանը, ապա վտանգի տակ է հայտնվելու Արցախի այն փոքր հարվածը, որի կարգավիճակն այսօր պարզ չէ, և Հայաստանի մարզերի Սյունիքի, Տավուշի, Արարատի շրջանները նույնպես կհայտնվեն վտանգի տակ.

«Օր առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին, լծվել հայրենիքի պաշտպանության գործին: Մենք կանգնած ենք մեր բանակի կողքին, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով կազմաքանդում է բանակը: Իր նպատակն է, որ հայ ազգը չունենա բանակ, Արցախը չունենա բանակ, իսկ մեր անվտանգության միակ երաշխավորը բանակն է, պետք է լինենք մեր բանակի կողքին: Այն բանակի, որը տարածաշրջանում ամենամարտունակն էր, իսկ հիմա դարձավ նվաստացած, կազմաքանդված մի կառույց՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա այն հայտարարությանը առ այն, որ պատրաստ է միջնորդական առաքելություն բերել քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում, Լալայանը պատասխանեց. «Եթե Արայիկ Հարությյունյանն Արցախի մասին մտածում է, ինքը նույնպես պետք է պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև հենց ինքը այն տարածված հայտարարության մեջ ասում է, որ ինքը օգնություն է խնդրում, իսկ Նիկոլ Փաշինյանը չի տրամադրում: Նա պետք է լինի մեր և ազգային բանակի կողքին»:

Նմանատիպ նյութեր