13987 դիտում
22:38 03-07-2023
Գեղարքունիքի մարզում բախվել են Cadillac-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Ռուբեն Ն.-ի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Պետրոս Պ.-ի վարած մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 27-ամյա Իրինա Ղ.-ն, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Պապիկյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
34551 դիտում
20:18 09-04-2020
Երևանում բախվել են Opel-ն ու Yamaha մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
22110 դիտում
22:04 07-07-2020
Երևանում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ