96948 դիտում
10:32 03-07-2023
Սպանություն Արմավիրի մարզում գործող կարաոկե դիսկո ակումբներից մեկում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ մարզի ոստիկանների ձեռքից կասկածյալները չկարողացան ճողոպրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանը։
Հիվանդանոցում բժշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ մեկն էլ մահացել է։
Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Արմավիրի մարզի ոստիանները պարզել են, որ նրանք են՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արմավիրի մարզի դատախազ Սարգսյանը և Հայաստանի քնչական կոմիտեի Արմավիրի մարզայի քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, վարչության պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ։
Քանի որ հիվանդանոցում հայտնի չէր, թե որտեղից են տեղափոխվել վիրավորներն ու մահացածը, տեղում ստեղծվում են հետախուզական խմբեր Ա․ Բդոյանի, Հ․ Արիստակեսյանի և Վ․ Գևորգյանի գլխավորությամբ։ Ու կարճ ժամանակում ոստիկանները պարզում են, որ նրանք տեղափոխվել են Քարակերտ գյուղից։
Պարզվում է նաև, որ նրանք տեղափոխվել են գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈՒՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կակոկե դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23․-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ու այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին և Քերոբ Հ-ին, ովքեր էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Արմավիրի, Մեծամորի և Բաղրամյանի բաժինների ծառայողները օպերատիվ տվյալներով ճշտում են, թե որտեղ են գտնվում Զոհրաբ Բ․-ն ու Վալեր Ս․-ն և տաք հետքերով հայտնաբերում են նրանց ու տեղափոխում Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ բացահայտվում է իրականությունը։
Կասկածյալները Ոստիկանության Արմավիրի բաժնից ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+