211652_close_icon
views-count53098 դիտում article-date 09:26 17-03-2023

Ոստիկանության Կարմիր բերետները «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանություն են տեղափոխել «Լիսկա» մականվամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր