71359 դիտում
23:36 19-04-2019
Խոշոր ավտովթար Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց. բախվել են 33-ամյա վարորդի Nissan X-Trail-ն ու 21–ամյա վարորդի Honda Fit-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են 33-ամյա Վահե Գևորգյանի վարած Nissan X-Trail մակնիշի 777 RR 79 համարանիշի և 21-ամյա Էրիկ Սարգսյանի վարած Honda Fit մակնիշի 35 QV 973 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ն էլ դուրս եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչներ Գարիկ Մովսիսյանն ու Կարապետ Աղաբեկյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ս. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+