1201 դիտում
13:47 16-03-2023
Առանց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի օրակարգը կձախողվի. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումներից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, մինչդեռ, միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին։ Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի՝ օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը, այն է՝ «ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են ԼՂ տարածք ու հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։
Սա նշանակում է, որ Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու ու Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի ու ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն։ Ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ», - ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներակայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չի բարձրացվում։
Խնդիրը, Փաշինյանի խոսքով, այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ-ի ու նրանց անմիջապես հարակից շրջանների փախստականներին ու ներքին տեղահանվածներին, բայց սա «խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն ու իրենց գույքային, վերադարձի ու այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»։

Նմանատիպ նյութեր
1000 դիտում
12:59 30-06-2023
Հետագա աշխատանք է պահանջվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի և այլ առանցքային հարցերի շուրջ․ ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
946 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
679 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը