1048 դիտում
15:54 29-06-2023
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստը. ԵՄ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոլորտում բարեփոխումները
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որի ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման ընթացքին, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ ոլորտներին: Հայտնում է ՆԳՆ-ն։
Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության կարևորությունն ու դրա շրջանակներում առկա զարգացումները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ համագործակցությունը:
Կոմիտեն, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև իրավապահ համակարգում առկա բարեփոխումներին՝ ողջունելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը և Պարեկային ծառայության ընդլայնումը: Եվրոպական միությունը բարձր է գնահատել այս ոլորտում առկա առաջընթացը: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասն անդրադարձ է կատարել Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, ոստիկանության, աղետների ռիսկի կառավարման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում զարգացումներին:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանը: Կոմիտեն արձանագրել է, որ տեխնիկական պահանջները հաջողությամբ կատարված են՝ զուգահեռ շեշտելով քաղաքական որոշման կայացման անհրաժեշտությունը:
Եվրոպական Միությունը քաջալերել է ակտիվորեն շարունակել երկկողմ բանակցությունները անդամ պետությունների հետ: Կոմիտեն համանախագահել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին հարցերի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը:

Նմանատիպ նյութեր
1422 դիտում
20:42 17-10-2019
Բրյուսելում կայացել է ՀՀ - ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը
1027 դիտում
18:14 25-10-2024
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
Այս բաժնից
910 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո
1087 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1027 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն