211652_close_icon
views-count760 դիտում article-date 17:01 27-06-2023

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԽԽՎ նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամակամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամակամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին։ Հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Արցախի Արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ Արցախի հանդեպ մշտական ուշադրության ու Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավորությունները և հումանիտար բնույթի մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր