ԵՄ-ն ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները համարում է երկրի ներքին գործը
Եվրամիությունը Ռուսաստանում տեղի ունեցողը համարում է երկրի ներքին գործը և հետևում է իրավիճակին, Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա Ռուսաստանի ներքին գործն է, մենք հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա։
Ավելի վաղ «Վագների» առաջնորդ Պրիգոժինը հայտարարել էր, որ «Վագների» թիկունքը ենթարկվել է ռմբակոծման ՌԴ զինված ուժերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը։ Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք «25 000 զորքով շարժվում են երկրում արդարությունը վերականգնելու»։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի խոսքերն ու գործողությունները անվանել է երկրում զինված քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ:
Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով (զինված ապստամբության կազմակերպում):