1950 դիտում
13:35 18-12-2018
Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Վերջինիս խոսքով՝ այն ներքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել և ունենում Հայաստանի Հանրապետությունում, չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում, որոնք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ:
«Այդ մասին վկայում են քաղաքական փոխազդեցության ինտենսիվությունը` ներառյալ բարձր մակարդակի երկխոսությունը և առևտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվ շարունակական զարգացումը»,- ընդգծեց Կոպիրկինը:
Հավելել է, որանցնող տարին Հայաստանի համար յուրահատուկ էր և բովանդակալից: «Հայաստանը իր զարգացման նոր փուլում է գտնվում, և ես կցանկանայի այս կապակցությամբ մաղթել մեր եղբայրական ժողովրդին, որ այս փուլը բերի կայունություն, բարգավաճում և այն խնդիրների լուծում, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նոր խորհրդարանին, ձևավորվող կառավարությանը, որ նրանք խնդիրների լուծման հարցում լինեն բարձունքում»,- ընդգծեց Կոպիրկինը:
Դեսպանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանին իր խնդիրների լուծման հարցում և,բնականաբար, տրամադրված է իրենից կախված ամեն բան անելու, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները՝ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն շատ խորը պատմական արմատներ, ամրապնդվեն և զարգանան:
Նմանատիպ նյութեր
24900 դիտում
16:43 23-04-2018
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են. Կրեմլ
Այս բաժնից
1111 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
721 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
607 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար