35215 դիտում
15:26 22-06-2023
Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը․ կա 8 վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկավան գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նելլի Մ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Կամո Օ.-ի վարած Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվ են գործել նաև Իջևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում հերթապահություն են իրականացնում։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտկաից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+