211652_close_icon
views-count463 դիտում article-date 19:55 24-03-2026

Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր` մարտի 24-ին, շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:

Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել նիստը, քանի որ մեկնարկել է վկաների հարցաքննության փուլը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, վկաները, սակայն, հայտարարել են, որ   օգտվելով իրենց սահմանադրական  իրավունքից, հրաժարվում են պատասխանել որևէ հարցի:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 31-ին 14:30-ին։

Նմանատիպ նյութեր