1312 դիտում
16:25 17-06-2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լավը չկա. մանրամասներ ՔՊ հանդիսությունից․ aravot.am
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովից առաջ նախօրեին՝ իշխանական վերնախավը ճաշկերույթի էր։
Aravot.am-ի տեղեկություններով, ընթրիքը անցել է ընկերական մթնոլորտում․ հատուկ արարողակարգեր չկային, ինչպես նաեւ չէին հրավիրել թամադա-հանդիսավար։ Բաժակաճառերը հիմնականում ասում էր Նիկոլ Փաշինյանը, ըստ այդմ՝ ստանձնելով թամադայի պաշտոնը։ Հրավիրվածները նստած էին ըստ իրենց դիրքի՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ եւ այսպես շարունակ։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անմիջապես վարչապետի կողքի աթոռն էր զբաղեցրել։ Երբ Ավինյանն առաջարկեց խմել հարազատ կուսակցության կենացը, համարյա բոլորն արձագանքեցին, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լավը չկա, միակն է՝ որ ժողովրդավար ընտրություններով է հասել իշխանության։ «Այո՛, այնքան լավն ենք, որ կուսակցության ներսում էլ ունենք սեփական ընդդիմություն»,-կենացն ամփոփեց Ավինյանը, այդ պահին նայելով պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Ի դեպ, ասում են՝ Թորոսյանի հետ քչերն էի շփվում, իսկ ինքը հեռախոսով հետեւում էր Հայաստան-Ուելս ֆուտբոլային խաղին։
Հիշեցնենք, որ «Ազատության» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, այն հարցին, թե Ասեն Թորոսյանը ճնշում զգո՞ւմ է սեփական թիմակիցների կողմից ու ինչպիսին են հարաբերությունները Տիգրան Ավինյանի հետ՝ պատասխանել էր․ «Ոչ չեմ զգում, իսկ ինչի՞ պետք է զգամ։ Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են»։

Նմանատիպ նյութեր
4750 դիտում
20:36 26-10-2019
Նիկոլ Փաշինյան. Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2136 դիտում
11:13 18-09-2021
Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Այս բաժնից
667 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1039 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
766 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան