211652_close_icon
views-count550 դիտում article-date 16:21 16-06-2023

Կառավարությունն առաջարկում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել ապօրինի շինությունների իրավախախտումների համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Օրենսգրքի համապատասխան հոդվածներով վարչական պատասխանատվություն է սահմանված շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում (շինարարության թույլտվության ժամկետն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ երկարաձգված ժամկետում) չավարտելու համար։

Ըստ հիմնավորման, Հայաստանում այդ իրավախախտումները դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ Առաջարկվում է նաև փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում առաջարկվում է կատարել հետևյալ, մասնավորապես, հետևյալ փոփոխությունները. սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու կամ վերակառուցելու կամ տեղադրելու կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու համար տուգանք սահմանել 700 հազարից 1,5 միլիոն դրամի չափով, որը ներկայումս կազմում է 500 հազարից  1 միլիոն դրամ է։ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ սահմանել տուգանք 2 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, որը ներկայումս կազմում է 1,5 միլինից 2 միլիոն դրամ։ Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար սահմանել տուգանք 2,5 միլիոնից 3 միլիոն դրամի չափով, որը ներկայումս կազմում է 2 միլիոնից2,5 միլիոն դրամ։

Նախատեսվում է, որ կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) 3 տոկոսի չափով՝ ներկայիս 1 տոկոսի փոխարեն։

Նմանատիպ նյութեր