211652_close_icon
views-count1356 դիտում article-date 17:24 15-02-2014

Պատասխանատվության խիստ միջոցներ` չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ: Կոչ ենք անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված վիճակում և ձայնային ազդանշաններ տալ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր