slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
211652_close_icon

Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

views-count952 դիտում article-date 16:24 12-06-2023
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին: Տեղեկացնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կուար Շարման:

Ստորագրված փաստաթղթով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման   գնահատման և թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:

Գագաթնաժողովին նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթի խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Այժմ մենք քննարկում ենք կարևոր թվային հանրային ենթակառուցվածքները և դրանց կարևորությունը այն մարդկանց համար, ովքեր կիրառում են դրանք: Մենք բոլորս պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մասնակից ենք տեխնոլոգիաների ստեղծմանը, որոշ ժամանակ անց, միգուցե, այս տեխնոլոգիաները ինքնուրույն ստեղծեն իրենց տեխնոլոգիաները և սեփական լեզուն: Այստեղ են երկրներ, որոնք ունեն արհեստական բանականության ազդեցության դրական և բացասական փորձառություն: Եվ սա լավ առիթ է երկրների միջև ստեղծելու կոալիցիա՝ տեխնոլոգիաները կարգավորելու համար, և հարկ եմ համարում նշել, որ այո՛, մենք ցանկանում ենք կարգավորել տեխնոլոգիաների կիրառությունը, բայց միևնույն ժամանակ չսահմանափակել դրանց զարգացումը և աճը: Ես տպավորված եմ, թե ինչպես են Հնդկաստանում, կիրառելով տեխնոլոգիաները, պայքարում աղքատության դեմ և ապահովում որակյալ ենթակառուցվածքների հասանելիությունը: Սա լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատենք և ինչի վրա կենտրոնանանք: Լիահույս եմ, որ միավորելով մեր ուժերը՝ կկարողանանք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել մարդկության կենսակերպի բարելավմանը»:


Գագաթնաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկումներ կլինեն միջոցառմանը ներկա տարբեր պետությունների մասնակիցների միջև:

«G20»-ում Հնդկաստանի նախագահության տարում Գագաթնաժողովը մի հարկի տակ է հավաքվել «G20»-ի անդամներին, հրավիրված երկրների, միջազգային կազմակերպությունների հայտնի փորձագետների, քաղաքականություն մշակողների և պրակտիկ մասնագետների, որոնք աշխատում են թվային կառավարման ոլորտում՝ կիսելու իրենց փորձը, ինչպես նաև ընդունելու թվային հանրային ենթակառուցվածքը՝ համաշխարհային թվային տնտեսությունը բարելավելու համար: Այն համահունչ է «G20»-ի «Մեկ երկիր, մեկ ընտանիք և մեկ ապագա» թեմային: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նաև համաշխարհային թվային հանրային ենթակառուցվածքների ցուցահանդեսը, որտեղ «G20»-ի անդամները և հրավիրված երկրները կցուցադրեն իրենց բնակչության մասշտաբի թվային հանրային ենթակառուցվածքների մասին տեղեկություն։

Նմանատիպ նյութեր