1657 դիտում
10:16 12-06-2023
Ուկրաինայի դրոշը ծածանվել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի վրա
Ուկրաինացի պաշտպանները շարունակում են առաջխաղացումը Դոնեցկի մարզում։ Օդեսայի ծովային հետևակները հայտարարել են, որ հակահարձակման շրջանակներում ազատագրել են Դոնեցկի մարզի Ստորոժևոյե գյուղը։ Ըստ ծովային հետեւակի 35-րդ առանձին բրիգադի, բնակավայրը գտնվում էր օկուպացիայի տակ 2022 թվականի մարտից։ Գրում է Unian-ը։
«Բնակավայրի մաքրման արդյունքում մոտ 50 ռաշիստ է սպանվել, 4-ը գերի են ընկել։ Այսօր Ստորոժևոյեի վրա կրկին ծածանվում է Ուկրաինայի դրոշը, և այդպես կլինի յուրաքանչյուր բնակավայրի դեպքում, քանի դեռ չենք ազատագրել ողջ ուկրաինական հողը»,- ասված է ծովային հետեւակի հայտարարության մեջ։
Բնակավայրի ապաօկուպացումը հաստատել է նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Փոխնախարար Աննա Մալյարը շնորհակալություն է հայտնել ծովային հետևակայիններին և ընդգծել, որ ուկրաինական ողջ հողը կազատագրվի։
«Ստորոժևոյեի վրայով կրկին ծածանվում է ազգային դրոշը, և դա տեղի կունենա յուրաքանչյուր բնակավայրի հետ, քանի դեռ մենք չենք ազատագրել ամբողջ ուկրաինական հողը: Շնորհակալություն 35-րդ առանձին ծովային բրիգադին»,- գրել է նա:
Հունիսի 11-ին պաշտոնապես հայտնի դարձավ Դոնեցկի շրջանի մի քանի բնակավայրերի ազատագրման մասին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Դոնեցկի մարզում Բլագոդատնիի և Մակարովկայի ազատագրումը ռուս զավթիչներից։ Հաղորդվել է նաեւ Դոնեցկի մարզի Նեսկուչնոյե գյուղի ազատագրման մասին

Նմանատիպ նյութեր
1476 դիտում
19:52 07-09-2015
Փաստաբանների պալատի դրոշը ծածանվել է Կազբեկ լեռան գագաթին. ֆոտոշարք
6180 դիտում
23:27 14-09-2018
Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը ծածանվել է Հայաստանի 20 մետրանոց դրոշը
1009 դիտում
10:54 02-06-2024
Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաներին ծածանվել է Ադրբեջանի դրոշը. հայտարարություն
Այս բաժնից
475 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
505 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1111 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN