211652_close_icon
views-count66040 դիտում article-date 15:06 10-06-2023

Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ՝ «պարեկային դեսանտ» Կոտայքի մարզում․ բնակիչներն էլ ասում էին․ «Օրհնվի էն սհաթը, որ պարեկի ոտը մտավ Աբովյան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը հերթական ստուգայցն իրականացրեց, այս անգամ՝ Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Խուդինյանին ուղեկցում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը։ 

Աբովյան քաղաքի մշակույթի տան դահլիճում Ա․ Խուդինյանը խորհրդակցություն անցկացրեց, որին ներկա էին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի վաշտերի և դասակների սպայական և շարքային կազմը։ 

Ա․ Խուդինյանը տեղում տվեց խիստ հանձնարարականներ, ասելով, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ պարեկներն առաջին հերթին պետք է խստագույնս պահպանեն համազգեստի կրման կանոնները, սրտացավ մոտեցում ցուցաբերեն քաղաքացիների նկատմամբ։ Այն է՝  անգամ օրինախախտ, իրեն լկտի պահող քաղաքացու հետ վերաբերվեն հարգալից, դիմեն «Դուք»-ով և պրովոկացիաների չենթարկվեն, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ օրինախախտը միտումնավոր պրովոկացիաներ է իրականացրել, ու ցավոք՝ որոշ պարեկներ «խայծը կուլ են տվել»։ 

Ա․ Խուդինյանը հայտարարեց նաև, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն այն ծառայողները, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից, կփորձեն առաջնորդվել «մեր ախպերն է» կամ «մեր էսինչի քեռին է» սկզբունքներով։

Այն պարեկները, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդի նկատմամբ կփորձեն լինել հանդուրժող և չեն արձանագրի խմածությունը, ապա այդ պարեկները կհեռացվեն համակարգից։ 

2023-ը ՀՀ Ներքին գործերի նախարար Վ․ Ղազարյանի հրամանով՝ հայտարարվել է պայքար թմամիջոցների դեմ, ինչի համար էլ թե՛ Ա․ Խուդինյանը, թե՛ Կոտայքի մարզի ոստիկանապետը հորդորեցին պարեկներին, որպեսզի պայքարն ուժեղացնեն նման արատավոր երևույթների դեմ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին 1 տարում Պարեկային ծառայությունը բազմաթիվ նմանատիպ հանցագործություններ է բացահայտել։ 

Խորհրդակցությունից հետո պարեկները՝ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, անցան ուժեղացված ծառայության։

Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում աբովյանցիներն ասում էին․ «Պարեկային ծառայության աշխատանքից Աբովյանում մենք գոհ ենք։ Նրանց ներկայությունը սթափեցնում է շատ վարորդների, որոնց համար ժամանակին «ծովը ծնկներից էր» ու մեքենաները վարում էին՝ որտեղ պատահի, ոնց պատահի, կայանում էին որտեղ ուզեին ու իրենց վեր էին դասում օրենքից, հիմա լրիվ այլ վիճակ է։ Էն որ արդեն կարգազանց վարորդները խելառների նման շքախմբերով չեն ֆռում, մայթերին չեն կանգնում, դա շնորհիվ պարեկների։ Դրա համար էլ Մեծն Աբովյանի խոսքն ենք հիշում, բայց ասելով․ «Օրհնվի էն սհաթը, որ պարեկի ոտը մտավ Աբովյան»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+

Նմանատիպ նյութեր