211652_close_icon

Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին

views-count823 դիտում article-date 17:28 09-06-2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 9-ին շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։ Տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քաջառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն։

Նմանատիպ նյութեր