211652_close_icon
views-count946 դիտում article-date 23:33 07-06-2023

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին, ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։

Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։

Նմանատիպ նյութեր