Դպրոցում աշխատանքի է ընդունել դստերը, որն աշխատավարձ է ստացել՝ չհաճախելով․ գործն Հակակոռուպցիոն կոմիտեում է. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ոստիկանության Ամասիայի բաժին զեկուցագիր է ստացվել տեսուչներից մեկից առ այն, որ սահմանամերձ Մեղաշատ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Մազմանյանը 2023 թ․-ի հունվարի 3-ին կես դրույքի չափով՝ 37.000 դրամ աշխատավարձով, աշխատանքի է ընդունել հարևան Ողջի գյուղում բնակվող իր դստերը՝ Տ․Սարգսյանին՝ որպես համակարգչի օպերատոր, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել։
«Նշված ժամանակահատվածից մինչ օրս Տ. Սարգսյանը, ստանալով աշխատավարձ և արձակուրդային վճար՝ ընդհանուր 893.227 դրամ գումար, չի հաճախել աշխատանքի և չի կատարել իր վրա դրված գործառութային պարտականությունները»,- նշված է զեկուցագրում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում