211652_close_icon
views-count1129 դիտում article-date 15:52 04-06-2023

Ծրագրերը սիրում են լռություն, ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին հայտարարություն չի լինելու․ Unian․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսագրություն՝ զինվորական անձնակազմով և պերճախոս ակնարկով առաջիկա հակահարձակումից առաջ։ Գրում է Unian-ը։

«Պլանները սիրում են լռություն, մեկնարկի մասին հայտարարություն չի լինելու»,- հրապարակված տեսանյութի վերնագրում ասել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Տեսանյութում ներկայացված են ուկրաինացի զինծառայողները ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Բոլորը զենքը ձեռքներին ու զինտեխնիկայի ֆոնին։ 

Տեսանյութում պաշտպաններից յուրաքանչյուրը ցույց է տալիս նույն ժեստը՝ լռիր։

ԿՀՎ-ի նախկին գլխավոր տնօրեն Դեյվիդ Պետրեուսը վստահ է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի  հակահարձակումը «շատ տպավորիչ» կլինի: Նա կարծում է, որ հարձակման գագաթնակետը կարող է հասնել սկզբից 72-96 ժամ հետո, և Ռուսաստանը մեծ կորուստներ կունենա։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման: Նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հակահարձակման համար լրացուցիչ ռեսուրսներ են պետք, բայց մենք չենք կարող սպասել։ 

Մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները արել են հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինային հակահարձակման նախապատրաստման համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր