211652_close_icon

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

views-count1564 դիտում article-date 11:02 04-06-2023
«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի ծառայողական լիազորություններն արդեն իսկ ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին պարզաբանում է տարածել Ոստիկանությունը:

«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարձակվում երիտասարդի վրա, հարվածում և գետնին գցում  նրան։

Նմանատիպ նյութեր