211652_close_icon
views-count796 դիտում article-date 11:52 02-06-2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի հարցով նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների կապակցությամբ։ Այս մասին տեղեկություն է տեղադրվել Անվտանգության խորհրդի աշխատանքի ծրագրում։

Անվտանգության խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ​​ներկայացուցիչ Լանա Զաքի Նուսեյբան ավելի վաղ հայտներլ էր, որ որոշ երկրներ խորհրդակցություններ են պահանջել:

Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:

Օրերս ձախողվել էր Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը, սակայն Փհենյանը հավաստիացրել է, որ կհետաքննի ձախողման պատճառները և ևս մեկ արձակում կիրականացնի: Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել էր Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական արբանյակ տանող հրթիռի արձակումը՝ նշելով, որ բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի օգտագործմամբ ցանկացած արձակում հակառակ է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին։

Նմանատիպ նյութեր