211652_close_icon
views-count1588 դիտում article-date 10:30 31-05-2023

Եկեղեցին չի կարող լռել, երբ սպառնալիք կա պետականության հանդեպ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, թիրախավորելով եկեղեցուն, հայտարարեց, որ եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի, ինչն ավելի ազնիվ կլինի ընտրողների առաջ: Վերը նշվածի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է.

— Ի՞նչ է, երկրի համար չպե՞տք է մտահոգվենք, երբ տեսնում ենք սպառնալիք մեր երկրի, պետության ու ժողովրդի հանդեպ, պետք է լու՞ռ մնանք, ասենք՝ քաղաքականությանը չենք խառնվո՞ւմ: Եթե եկեղեցին սպառնալիք է տեսնում, պետք է բարձրաձայնի, պետությունը ականջալուր կլինի, թե ոչ՝ իր հարցն է: Եկեղեցին չի կարող լռել, երբ սպառնալիք կա պետականության հանդեպ: Ի՞նչ է, լռենք, ասենք՝ մեր գործը չէ՞, Արցախը կհայաթափվի, թե` ոչ, դա քաղաքական հարց է: Ասենք՝ դե կթողնենք Արցախը այնպես, ինչպես Ծիծեռնավանքը, Հադրութի, Շուշիի եկեղեցիները, դե պետությունը որոշել է Արցախը հանձնել: Ավելի ազնիվ ու ճի՞շտ կլինենք, որ ասենք՝ մեզ չի հետաքրքրում Արցախը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր