211652_close_icon

Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան. Եկեղեցին հավետ մնալու է, իսկ այ Ձեր անունները՝ մաքրել չի լինելու. «Իրավունք»

views-count5734 դիտում article-date 17:50 18-04-2020
«Եկեղեցու եւ ժողովրդի արմատները այնքան խորն են, որ յոթանասուն տարվա աթեիզմը ոչինչ չի կարողացել անել՝ սրանք ինչ պիտի կարողանան անել: Ցավում եմ ուղղակի, որ եկեղեցու դեմ դավեր նյութողները այսօրվա իշխանություններում են: Ես աղոթում եմ Աստծուն, որ Աստված նրանց բոլորին ների: Իսկ եկեղեցին կշարունակի իր հաղթական ընթացքը եւ կծառայի մեր ժողովրդին, անգամ նրանց, ովքեր այսօր թիրախավորում են եկեղեցուն: Եկեղեցին չի խռովում իր ժողովրդից: Ինչքան ուզում է կողքից շունը հաչի՝ քարավանը շարունակում է ընթանալ՝ ա՛յ դա նրանք տանել չեն կարողանում»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, կոչ անելով. -Սիրե՛ք իրար, իսկ իրար կարող եք սիրել միայն Աստծուն սիրելով, սիրե՛ք Ձեր եկեղեցին, սիրեք Ձեր հայրենիքը ու մի ծառայեք չար ու եկեղեցակործան, ազգակործան ուժերի՝ մեկ է եկեղեցին հավետ մնալու է, իսկ ա՛յ Ձեր անունները մաքրել չի լինելու:

Նմանատիպ նյութեր