211652_close_icon
views-count29066 դիտում article-date 19:36 30-05-2023

Ավտովթար Դիլիջանում. 30-ամյա վարորդը Lada-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. վիրավորի կյանքը հնարավոր է եղել փրկել Դիլիջանի փրկարարների ու բժիշկների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մազում:

Ժամը 18:20-ի սահմաններում 30-ամյա Նվեր Մարկոսյանը, իր վարած Vaz 2109 մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ավտոքարշակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը, տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, վարորդին տեղում, այդ թվում ավտոմեքենայի մեջ, առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Կարեն Հակոբյանն ու կրտսեր պարեկ Նվեր Էլլարյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են ավտոքարշակի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավատոքարշակի վրա բարձված է եղել մեկ այլ ավտոմեքենա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր