211652_close_icon

Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը

views-count1150 դիտում article-date 15:00 19-05-2023
Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից ՄԵԿԸ կամ միաժամանակ ՄԻ ՔԱՆԻՍԸ կիրառելու հարցը։ Այս մասին սոցցանցում գրել է զոհված զինծառայողի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով կետերը․

«1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)

2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)

3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)

4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։»:

Նմանատիպ նյութեր