1318 դիտում
11:59 18-05-2023
Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի
Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։
«Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի իրադարձության սկիզբ է։ Երկար տարիների դադարից հետո վերջապես մեկնարկում է Կապսի ջրամբարի շինարարությունը և այն շահագործման հանձնելու որոշումը, որը մի շարք առանցքային փոփոխություններ կառաջացնի թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական կյանքում։
Կառավարության վերջին տարիներին վարած քաղաքականության հիմքում կարևոր նշանակություն ունի ավելի շատ քանակով հողատարածություններ ոռոգելի դարձնելը և այս ջրամբարի շինարարությունը մեր շատ համայնքների և բնակավայրերի համար դառնալու է կայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտ նախադրյալ»,-Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ջրամբարի հիմնարկեքին ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, դեսպաններ, ֆինանսավորող և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ջրամբարի 25 միլիոն խորանարդ մետր ծավալով կառուցման դեպքում ջրով կապահովվի շուրջ 17,000 հա հողատարածք, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 60 միլիոն խորանարդ մետր ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

Նմանատիպ նյութեր
10909 դիտում
19:35 03-08-2017
Շիրակի մարզպետն հետևել է Կապսի ջրամբարի հորատման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
766 դիտում
18:47 25-09-2024
Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում
1368 դիտում
15:52 29-07-2016
KfW բանկը հետաքրքրված է Կապսի ջրամբարի շինարարությամբ
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը