211652_close_icon
views-count31565 դիտում article-date 16:58 17-05-2023

Լարված իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին․ բողոքի ակցիայի մասնակիցները ՊՆ նախկին շենքի մոտ փակել են ճանապարհը․ երթևեկությունը կաթվածահար է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում պատերազմների մասնակցած մի խումբ զինծառայողներ, ովքեր պահանջում են, որպեսզի Կառավարությունը վերջապես լուծի իրենց խոստացված բնակարանային խնդիրները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն այս պահին փակ է։ Եվ ժամանել են Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգրոյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր