16596 դիտում
23:23 16-05-2023
Ավտովթար՝ Երևանում. Խ. Աբովյանի անվան պուրակում բախվել են Toyota CRV-ն ու Mitsubishi-ն. վերջինը կոտրել է երթևեկության ցուցանակն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Խաչատուր Աբովյանի հրապարակում՝ ժողովրդին հայտնի «Պլանի գլխում», բախվել են Toyota CRV մակնիշի և Mitubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mitubishi-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդներին ու վիրավորին առաջինն օգնության են հասել երթակարգավորական կետ N 5-ի աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներիքն գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Հմայակ Սարիկյանն ու Հրաչյա Սարդարյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+