211652_close_icon
views-count16311 դիտում article-date 17:24 15-05-2023

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն, Mercedes-ը, Volkswagen-ն ու Honda Fit-ը․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տերյան փողոցում «18+» ակումբի դիմաց բախվել են 23-ամյա Նվեր Պ․-ի վարած Mercedes E240 մակնիշի, 32-ամյա Գևորգ Դ.-ի վարած BMW մակնիշի, 25-ամյա Սերժիկ Ե.-ի վարած Volkswagen մակնիշի և 61-ամյա Տիգրան Պ.-ի վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գարիկ Մարգարյանն ու Արմեն Մուրադյանը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր