12538 դիտում
11:18 10-04-2023
Երևանում բախվել են Honda Fit-ը, Suzuki SX4-ը և Volkswagen ID.4-ը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց տանող հատվածում բախվել են Honda Fit, Suzuki SX4 և Volkswagen ID.4 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+