68002 դիտում
18:34 11-05-2023
Արտառոց դեպք Երևանում. կիսախարխուլ շինության մեջ հայտնաբերվել է պորտալարը դեռևս չկտրած նորածին աղջիկ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում՝ «Մուրացան» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք շտապօգնության ավտոմեքենայով ընկեցիկ երեխա է բերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան բերվել է Արցախի փողոցի 8/4 շենքի հետնամասում գտնվող՝ ժողովրդին հայտնի մուրացկանների կացարանից:
Երեխան ներկա պահին նորածնային վերակենդանացման բաժնում է, ում բժիշկները ցուցաբերում են առաջին բուժօգնություն:
Երեխան հիվանդանոց է բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: Երեխան աղջիկ է, ում կյանքի համար Մուրացան մանկական հիվանդանոցի բժիշկները պայքարում են:
Դեպքի մասին արդեն տեղյակ են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզել են, թե ով է երեխային հայտնաբերել այդ վիճակում, ում տվյալները այս պահին չենք հրապարակում, միայն նշենք, որ նա Երևանի բնակիչ, 88թ-ին ծնված կին է:
Պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են նաև, թե որտեղ է նորածինը հայտնաբերվել, ում պորտալարը դեռևս կտրված չի եղել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15544 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35792 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց