41122 դիտում
17:33 11-05-2023
Երևանում թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Կարապետյանի վարած Higer տեսակի թիվ 38 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Երևանի բնակիչ 42-ամյա Վլադիմիր Բարխուդարյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Kia-ի վարորդին, սակայն 2 վարորդներն էլ հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գուրգեն Գալստյանն ու պարեկ Գոհար Արզումանյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Kia-ին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+