slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի
211652_close_icon

Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի

views-count1879 դիտում article-date 20:32 10-05-2023
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։

«2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։

Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործը ուղղարկել է նույն դատարան նոր քննության»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր