850 դիտում
18:30 09-05-2023
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է ՀՀ կառավարության ղեկավարը եւ նա կարող է ասել, թե ինչ պայմաններում է այն խախտվել»․ Սեյրան Օհանյան․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ իշխանությունների այն հայտարարություններին, թե նախկին իշխանությունների օրոք ազատագրված տարածքները չեն բնակեցվել։ «Նախկին ժամանակահատվածում, հայ ժողովրդի այս նորագույն պատմության ընթացքում մենք ձեռք ենք բերել անկախություն եւ նաեւ ձեռք ենք բերել Արցախի անկախությունը, պատերազմում տարել ենք հաղթանակ, եւ Հայաստանն ու Արցախը կուռ ինտեգրված, միասնական ապահովել են իրենց զարգացումը։ Իհարկե, նաեւ եղել են թերություններ, այդ թվում՝ ձեր ասած բոլոր հարցերը։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարել եւ Հայաստանի, եւ Արցախի անկախության համար։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ չի արվել, որպեսզի բանակցային գործընթացն առաջ մղվի։ Այդ 27 տարիների ընթացքում բանակցային մի ամբողջ ներուժ է ձեռք բերվել, որը որքան էլ այսօրվա իշխանությունները կամ նրանց կողմնակիցները փորձեն քննադատել, այնուամենայնիվ բանակցային գործընթացն ընթացել է, եւ դրա կենտրոնում Արցախի անկախությունն է եղել։ Իսկ զարգացնել, ինտեգրված կառույց ստեղծել, ամբողջությամբ բնակեցնել այն տարածքները, որոնք բնակեցված են եղել, գիտեք, որ մեկ օրվա պատմություն չէ եւ այնքան էլ դյուրին հարց չէ»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի՝ այս պատերազմում կրած պարտության հիմնական պատճառն այն է եղել, որ բանակցային գործընթացը տապալվեց, երկիրը մտավ պատերազմի մեջ, պատերազմի ընթացքում ոչ մի բան չարվեց՝ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու, բանակին աջակցելու ու բանակի թիկունքն ապահովելու համար։
Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե ինչո՞ւ այս 4 ամիսներին ընդդիմությունը քայլեր չի ձեռնարկում Արցախի ապաշրջափակման համար, ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է ՀՀ կառավարության ղեկավարը։ «Եվ նա կարող է ասել, թե ինչ պայմաններում են խախտվել այդ հայտարարության տարբեր կետերը։ Եթե կան տարբեր բանավոր պայմանավորվածություններ, օրինակ, ճանապարհների կառուցման հարցով, եթե եղել է բանավոր պայմանավորվածություն, թող այսօրվա իշխանությունները պատասխանեն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայաստանյան եւ արցախյան հատվածում այդ ճանապարհը չի կառուցվել։ Ինչո՞ւ 2023 թվականի ապրիլի 1-ին, երբ միջանցքի հատվածում պետք է փոփոխություններ լինեին, ՀՀ իշխանությունները գործողություն կամ օպերացիա չեն պլանավորել, որպեսզի մենք առաջինը պաշտպանենք մեր սահմանները եւ այդտեղ պաշտպանական կառույցներ կառուցենք, ոչ թե ադրբեջանցիները գան, նորից ներխուժեն մեր տարածքներ։ Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած՝ չգիտակցելով, որ անվտանգությունն ու պաշտպանությունը շատ կարեւոր հարցեր են։ Կարող եմ ասել, որ ժողովրդական լեզվով ասած, այս իշխանություններն ուղտի ականջում քնած են։ Ուղտից երեւի երկու բան են սովորել՝ մեկը ուղտի ականջում քնել, մյուսն էլ դուք գիտեք, թե ուղտն ինչով է զբաղված լինում։ Դրա համար մեղադրել ընդդիմությանը, որ աշխատանք չի կատարում, տեղին չէ։ Իհարկե, ընդդիմությունն էլ ունի իր թերությունները, բայց ռեալ աշխատանք Արցախի դեօկուպացիայի ուղղությամբ կարող են իրականացնել մարդիկ, որոնք ունեն լծակներ։ Եթե իշխանությունները խելոք լինեն, դրա համար կարող են եւ պետք է օգտագործեն նաեւ ընդդիմության ամբողջ ներուժը»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2829 դիտում
20:41 06-11-2021
Հերթական փաստաթուղթը անշրջելի կդարձնի մեր պետության կապիտուլյացիան. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
583 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
862 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
499 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան