871 դիտում
12:41 08-05-2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։
Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ նախորդ՝ 56-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որը առկա ձևաչափով անցկացվել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, Լեոնիդ Ասատրյանը կրկին նվաճել էր արծաթե մեդալ, իսկ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալ:
Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների (1 ոսկե, 7 արծաթե և 33 բրոնզե):

Նմանատիպ նյութեր
2126 դիտում
16:00 04-08-2020
Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
937 դիտում
12:37 27-08-2024
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ