211652_close_icon
views-count30810 դիտում article-date 19:19 07-05-2023

Ավտովթար Տավուշի մարզում․ Vaz 2101-ը Դիլիջանի ոլորանում մասամբ կողաշրջվել է․ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայսիս 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19:20-ի սահմաններում Vaz 2101 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 95 կմ-ին՝ Դիլիջանի ոլորանում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվելով հայտնվել ձորակի եզրին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոատիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Դիլիջանից դեպի ոլորաններ բարձրացող Կամոյի անվան փողոցում և վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անիվներից մեկի ծակվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր