211652_close_icon
views-count19823 դիտում article-date 14:51 05-05-2023

Ոստիկանները հայտնաբերել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մոտ 20 կրակոց արձակած կասկածյալին․ վերջինս քոլեջի սան է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկութjուններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևանի քաղաքի վարչությունում և Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մայիսի 3-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ապակիների վրա կրակոց արձակողը Երևանում գործող քոլեջներից մեկի 1-ին կուրսի սան է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները  պարզել են նրա գտնվելու վայրը,  հայտանբերել և տեղափոխել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ է և նախկինում կատարել է մի շարք գողություններ։ Ներկայումս էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով մեկ այլ քրեական վարույթով որպես կասկածյալ է։ Նա 17-ամյա Գոռ Ս․-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հանրահայտ, Աշոտ Բլեյանի հիմնադրած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։ 

Տարածքը սահմանազատել են պարեկներ Սամվել Հունանյանն ու Արթուր Համբարձումյանը։

Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են կրակոցների հեղինակները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կան տեղեկություններ որ հնարավոր է կրակոցները  գիշերն է հնչել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր