Հայաստանը պատրաստ է Չեխիայի հետ հարաբերությունները խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. Փաշինյանի ելույթը Չեխիայում
Հայաստանը պատրաստ է Չեխիայի հետ հարաբերությունները խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։ Նա պատասխանում է նաև ներկաների հարցերին: