211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:07 03-05-2023

ՊԵԿ-ը ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017թ. մարտի 17-ի թիվ 22/17 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության (բաց թողում ներքին սպառման համար) ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է մյուս անդամ երկրների մաքսային ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությանը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում  առկա է տրանսպորտային միջոցների ԵԱՏՄ տարածքում տեղափոխման հետ կապված պարզաբանում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, հետևյալ հղմամբ:

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև հետևյալ  էջում։

Միաժամանակ, ՌԴ ԴՄԾ պաշտոնական կայքէջում ևս առկա է պարզաբանում հետևյալ հղումով:

Նմանատիպ նյութեր