211652_close_icon
views-count1870 դիտում article-date 14:59 28-04-2023

Առլեն Շահվերդյան. Ոտքի՛ կանգնիր, Հա՛յ ժողովուրդ: Կարդում է Վալերի Ջաղինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առլեն Շահվերդյան. Ոտքի՛ կանգնիր, Հա՛յ ժողովուրդ: Կարդում է Վալերի Ջաղինյանը։ Երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյան

ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ոտքի՛ կանգնիր, Հա՛յ ժողովուրդ, վերագտի՛ր հույս ու հավատ,
Ուղղի՛ր մեջքդ, հիշի՛ր, որ դու ժողովուրդ ես հազարամյա՛
Եվ ստեղծարա՛ր քո ավյունով, ոգեղենո՛վ քո ազգարմատ
Դարձի՛ր նորից դու աշխարհին, բացվի՛ր նորից նրա համար:

Դու վերստին զմայլեցրու անզուգակա՜ն քո տաղանդով,
Զի՛լ հնչեցրու անունը քո, փառք ու պատիվ վերագտի՛ր,
Թող թշնամին՝ վա՛խը սրտում, իրեն հատուկ չար աղանդով,
Քո զորության հուժկո՛ւ զարկից այրվի՛ որպես անթաց փթիր: 

Ոտքի՛ կանգնիր, Հա՛յ ժողովուրդ, և թող ոգիդ լինի հզո՜ր,
Դեռ ազգային նո՛ր զարթոնքներ պիտի ապրեն սերունդնե՜րդ,
Քեզ չի՛ սազում հուսահատի վշտագնությունը գլխիկոր,
Հաղթանակա՛ծ ու հաղթակա՛ն պիտի գրվեն գալիքնե՜րդ:

Առլեն Շահվերդյան
© Գրված՝ 13.09.2021
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր