211652_close_icon
views-count51273 դիտում article-date 22:45 23-04-2023

Ավանդական Ջահերով երթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են ուղեկցում պարեկները՝ ծառայողական էլէկտրոմոբիլով, էլէկտրական ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոցով (սեգվեյ) և մոտոցիկլետով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության Հրապարակից մեկնարկված ավանդական երթի մասնակիցները ուղևորվեցին դեպի Ծիծեռնակապերդի հուշահամալիր։

24-րդ անգամ մեկնարկող ամենամյա Ջահերով երթի խորագիրն այս տարի հետևյալն է՝ «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար»։

Ջահերով երթը սկսվել է Հանրապետության Հրապարակից և ընթացավ Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով, Կիևյան փողոցով։ Քաղաքացիները ոտքով ուղևորվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս տարի երթի մասնակիցների անվտանգությունը պաշտպանելու և ուղեկցելու համար, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայութունը։

Երթի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցում են ոչ միայն Երևան քաղաքի գնդի պարեկները, ծառայողական էլէկտրոմոբիլով, էլէկտրական ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոցով (սեգվեյ) և մոտոցիկլետով։

Սա նորամուծություն էր, սակայն աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում այն կիրառվում է։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+

Նմանատիպ նյութեր