835 դիտում
11:27 21-04-2023
ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպելու այս երկրների ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում պրն. Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական) շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,- ասել է Պատելը:
Դիվանագետը նշել է, որ առայժմ այլ մեկնաբանություն չունի՝ կապված Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ:
Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր
802 դիտում
13:38 06-07-2024
Թուրքիան դժգոհ է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի դիրքորոշումից
1008 դիտում
10:49 19-07-2022
ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. Նեդ Փրայս
Այս բաժնից
481 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
433 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան