Թվայնացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացը

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համատեղ մշակել և շահագործման է հանձնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ստացումն ամբողջությամբ էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով ստանալու գործիքակազմը։
Տեխնիկական այս հնարավորության արդյունքում այսուհետ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կստանա ինքնաշխատ, էլեկտրոնային եղանակով նախկինում թղթային տարբերակով հարցում ուղարկելու փոխարեն։
Ավարտվել են նաև Ծառայության և ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջև տեղեկատվության ինտեգրման աշխատանքները։ Այսուհետ իրավաբանական անձանցից չի պահանջվի իրենց պարտավորությունների մասին տեղեկության ներկայացում։ Այն կստացվի ինքնաշխատ՝ էլեկտրոնային եղանակով։
Ներդրված գործիքակազմերի շնորհիվ կրճատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար ծախսվող ժամանակը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն