211652_close_icon
views-count1757 դիտում article-date 17:53 16-09-2016

Կառավարությունը պետք է ճշտի, թե ինչպե՞ս է քվեարկել ժողովուրդը. Պարույր Հայրիկյան

«ՀՀ կառավարությունն առաջնահերթ խնդիր ունի` համախմբել կարգին մարդկանց, ներկայացնել ճիշտ իրավիճակը և հասնել սահմանադրության չեղարկմանը»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Այսինքն, կառավարությունը պետք է գիտական ուսումնասիրություն կազմակերպի` երեք առանձին կազմակերպության պատվիրի հասարակական կարծիքի ուսումնասիրություն, ճշտի, թե իրականում ինչպե՞ս է քվեարկել ժողովուրդը` սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այնուհետև պետք է դատի դա Սերժ Սարգսյանին»,- հավելեց Պարույր Հայրիկյանը: Անդրադարձ կատարելով անկախության 25-ամյակին` բանախոսը նշեց. «Անկախության օրը 1918թ. մայիսի 28-ն է: Անկախության հանրաքվեն կոչել անկախության օր` դա պարզապես տգիտություն է»:

Նմանատիպ նյութեր